Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իր կնոջ՝ Ուշա Վենսի հետ միասին, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։

Փոխնախագահը, իր այցի ընթացքում, կայցելեն նաև Ադրբեջան՝ աջակցելու անցյալ տարի Սպիտակ տան միջնորդությամբ ձեռք բերված խաղաղության համաձայնագրին։

Ջեյ Դի Վենսը օդանավակայանից ուղևորվել է ՀՀ նախագահական նստավայր, որտեղ տեղի է ունեցել նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքում երկու պետական գործիչները ստորագրել են համատեղ փաստաթուղթ, որից հետո հանդես են եկել հայտարարությամբ։

Ջեյ Դի Վենսի՝ նախագահական նստավայր ժամանելու պահին Բաղրամյան պողոտայում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ և հասարակական գործիչներ։ Նրանք պահանջում էին Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների և Հայաստանի բանտերում գտնվող քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։