Այսօր, Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինվորի գործով դատական նիստի ընթացքում շարունակվեց իրական ապացույցների հետազոտությունը։ Դատարանը ներկայացրեց եւ մանրամասն ուսումնասիրեց զոհված զինվորների կողմից կրված հագուստների կտորներ, այրված կացարանից հայտնաբերված գույքի եւ այլ իրերի մնացորդներ, պարկուճներ եւ զինվորական այլ պարագաներ։

Հատկանշական էր հերթը հասնելը գործով հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանի անձնական հագուստին։ Դատարանում ներկայացվեց Եղիշե Հակոբյանին վերագրվող զինվորական հագուստի կոմպլեկտը՝ մուշտակ, տաբատ եւ ներքնազգեստ։ Տուժողների ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանը մանրամասն հետազոտեց հագուստի յուրաքանչյուր կտորը։

Նա նշեց, որ Եղիշե Հակոբյանի մուշտակի վրա հրդեհի որեւէ հետք չկար։ Փաստաբանը նաեւ նկատեց, որ մահացած զինվորների հարազատները նույնիսկ հոտ չէին գտնում մուշտակից՝ հրդեհի կամ ծխի բույր։ Եղիշե Հակոբյանին վերագրվող տաբատն էլ գտնվում էր ամբողջությամբ այրված վիճակում։ Դատարանը նկատեց, որ տաբատից պահպանվել էին միայն գոտին եւ մի քանի կտորներ։ Նորիկյանը հստակ արձանագրեց, որ Եղիշե Հակոբյանին վերագրվող հագուստները ամբողջական չեն։

Հետազոտությունից հետո Եղիշե Հակոբյանը հարցերի արձագանքեց՝ հայտնելով, որ բուշլատը իրը չէ, իսկ ներքնազգեստը՝ ասաց՝ չի հիշում, թե իրը լինի։