Փետրվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական վրաերթի դեպքի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ վարորդը ձերբակալվել է։

Ինչպես հայտնի է դարձել, 13:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն.-ին։

Վիրավորին օպերատիվորեն տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն բժիշկները, տրամադրելով բուժօգնություն, գիտակցության չգալով հայտարարել են մահվան մասին։

Դեպքի վայրում հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամանել են Պարեկային ծառայության պարեկները։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Շահեն Խաչատրյանն ու Պարույր Հովհաննիսյանը։

Քննչական խումբը, որի գլխավորությամբ աշխատում են բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանը, Արթուր Ադամյանը և ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանը, ձերբակալել են վարորդին՝ Գևորգ Է․-ին։ Նրա որոշմամբ վարորդը տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ նա սթափ է եղել։