Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան համարվում է պատմական և խորհրդանշական իրադարձություն։ Այս եզրահանգումը հիմնված է այն փաստի վրա, որ նման բարձր մակարդակի այցեր մինչ օրս երկու երկրներում էլ չեն եղել։

Այս այցը նշանակալիորեն ընդլայնում է ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները։ Այն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստ է ակտիվ դեր խաղալ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացում։

Իրականությունն այն է, որ այս իրադարձությունը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ռուսաստանը, որը երկար տարիներ հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմնական խաղացողն էր, փաստացի կորցրել է իր ազդեցությունը։ Ռուսաստանը չկարողացավ լուծել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, և այժմ իր դերը տարածաշրջանում փոխվում է։

Չկա բացառություն, որ ռուսական կողմը կփորձի ինչ-որ ձևով ազդել հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Սակայն, ինչպես նկատվում է, ՌԴ-ն այժմ կորցրել է այդ լծակները, և նոր իրադարձությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում իշխանության հավասարակշռությունը փոխվում է։