Ադրբեջանի զինվորական դատարանում կայացած բաց դատական նիստի ընթացքում հրապարակվել են Արցախի Հանրապետության երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ մյուս հայ գերիների դատավճիռները։

Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Դատախազությունը նախապես նրանց մեղադրել էր ցմահ ազատազրկում նախատեսող հանցագործություններով, սակայն, նրանց տարիքը (65 տարեկան) եւ Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջները հաշվի առնելով, դատարանը որոշել է նրանց դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Բացի նախագահներից, դատավճիռներ են կայացվել նաեւ մյուս գերիների նկատմամբ։ Մադաթ Բաբայանը եւ Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, իսկ Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա։

Հիշեցնենք, որ նրանք գերեվարվել էին 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի վերջին պատերազմից եւ հայաթափման հետեւանքով։ Այս պահին Բաքվի բանտերում շարունակվում են նրանց նկատմամբ «դատավարական գործընթացները»։