Իրավապահ մարմինները դեռևս չեն կարողացել հաստատել իրեն մեղսագրվող արարքի կատարման փաստը, չնայած բազմաթիվ հաղորդումների և ներկայացված ապացույցների առկայությանը։
Պատմությունը սկսվեց 2024 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ ծանոթացա Արսեն Հովհաննիսյանի հետ։ Շփման ընթացքում նա պատմեց, որ օրեր առաջ 14 000 դոլարով վաճառել է իր BMW X6 մակնիշի մեքենան։ Գնորդը նախնական 2900 դոլար էր վճարել, իսկ մնացած գումարը պետք է փոխանցեր 10 օրվա ընթացքում։ Օրեր անց գնորդը հայտնել է, որ վարելու ընթացքում մեքենայի շարժիչը պայթել է և ուզում է այն վերադարձնել։ Լսելով պատմությունը՝ Արսենը առաջարկել է իր օգնությունը։ Նա ասաց, որ կարող է բանակցել մեքենայի գնորդի հետ։
Արսենը առաջարկել է Դուբայից նոր շարժիչ բերել և փոխել։ Ես նրան 4000 դոլար տվեցի նոր շարժիչի համար։ Բացի այդ, երկու ամիս շարունակ Արսենին փոխանցում էի ընդհանուր առմամբ 700 000 դրամ՝ իբրև մեքենայի տարբեր պահեստամասեր գնելու և վերանորոգման ծախսեր անելու համար։ Նա նաև պնդում է, որ գումար է վերցրել նաև մեքենայի գնորդից՝ այն նորոգելու պատրվակով։
2025 թվականի հունվարին հասկացա, որ խաբեության զոհ եմ, քանի որ Արսենը շարունակում էր գումարներ պահանջել, իսկ խոստացած շարժիչը Հայաստան չի հասել։ Նա բազմիցս կեղծ կտրոններ է ուղարկել՝ համոզելու, թե վճարումներ է կատարել։
Համացանցում Արսեն Հովհաննիսյանի անուն ազգանունն ուղղորդելով՝ բազմաթիվ գրառումներ եմ գտել, որտեղ մարդիկ պատմում են նրա խաբությունների մասին՝ գումարի, տեխնիկայի և թանկարժեք իրերի յուրացման պատմություններ։ Ես հանդիպել եմ նաև նրա հորը՝ Գագիկ Մինասյանին, խնդրելով միջնորդել որդու հետ։ Նախ խոստացել էր խոսել, բայց հետո հայտնել է, որ չի կարող ոչինչ անել, քանի որ նման խնդրանքներով իրեն պարբերաբար են դիմում։
Արսեն Հովհաննիսյանից բազմիցս պահանջել եմ վերադարձնել իմ գումարները, սակայն նա վիրավորել, հայհոյել և սպառնացել է։ Այդ մասին հայտնել եմ ոստիկանությունում։
2025 թվականի հունվարի 22-ին ներկայացրել եմ հաղորդում, որի արդյունքում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածով (խարդախություն)։ Սակայն 2025 թվականի հոկտեմբերի 10-ին հսկող դատախազ Խալուհի Մովսիսյանը որոշել է քրեական հետապնդում չհարուցել՝ պատճառաբանելով, թե գումարները կողմերի միջև փոխանցվել են որպես պարտք։ Ես երբեք պարտքով գումար չեմ տվել Արսենին։
Չնայած բազմաթիվ տուժածներին և ներկայացված ապացույցներին՝ Արսեն Հովհաննիսյանի արարքները դեռևս քրեաիրավական գնահատական չեն ստացել։ Գլխավոր դատախազությունը նույնիսկ արձանագրել է, որ նա չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։