ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերին Մար-ա-Լագոյում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում կարողացել են լուծել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ հարցերի մեծ մասը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։

Քուշները նշել է, որ նախագահ Թրամփի դեսպան Սթիվ Վիտկոֆը և նա Փարիզում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Զելենսկիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս բանակցությունները տեղի են ունեցել «կամավորների կոալիցիայի» տասնյակ առաջնորդների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար գեներալ Ալեքսուս Գրինկևիչի հետ անցկացվող ավելի լայնածավալ հանդիպումից առաջ։

«Մենք երկար քննարկումներ ունեցանք նախագահ Զելենսկու և նախագահ Թրամփի հետ դեկտեմբերին Մար-ա-Լագոյում։ Կարծում եմ՝ նրանք կարողացան լուծել այս թեմայի շուրջ մնացած հարցերի մեծ մասը, եթե ոչ բոլորը», – ասել է Ջարեդ Քուշները Փարիզում հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։