Երեկ Մարիամ Փաշինյանը հրապարակեց տեսանյութ, որը, եթե չիմանես բովանդակությունը, կարող է թվալ անմեղ։ Նա ասում է․ «Հիմա մի քանի բառ կասեմ ու աշխարհը կպայթացնեմ» և թվարկում է «կլուբ, ալկոհոլ, պարել» բառերը։
Համացանցը իսկապես պայթեց այս տեսանյութից։ Ֆեյսբուքյան մի խոշոր հարթակում այն արդեն ունի հարյուրավոր մեկնաբանություններ, որոնցից ճնշող մեծամասնությունը հայհոյանք է, ոչ թե դրական արձագանք։ Իհարկե, լավն այն է, որ մարդիկ չեն կաշկանդվում և ցույց են տալիս իրենց զգացմունքները, բայց ավելի կարևոր է հարցնել՝ արդյո՞ք նրանք հասկանում են, թե ինչ են անում։
Օրիորդ Փաշինյան, դու հասկանո՞ւմ ես, որ քո կյանքում գոյություն չունի գեթ մի բան, որը քո անձնական ձեռքբերումն է, որի համար դու անձամբ ես վաստակել։ Դու չես վաստակել ոչ զուգարանի թղթը, ոչ դելիկատեսները, որոնք ուտում ես։ Այդ ամենի համար վճարում ենք մենք՝ ես և իմ նման հազարավոր քաղաքացիներ։
Այն, որ դու 8 տարի է չգիտես ինչ արժի մազ ֆենելը կամ ինչ ա նստում ֆիլերը, որ մի քանի ամիսը մեկ ներարկում ես քո շրթունքները, դա էլ քո շնորքը չի։ Այն, որ դու ապրում ես տաք տանը, քեզ ամեն օր պադավատով ման են տալիս, իսկ քո ծանր տոպրակները թիկնապահը կողքից վազեցնում է, դա էլ քո արժանիքներով չի պայմանավորված։ Այն, որ դու սև անձնագրով ուզածդ պահին աշխարհի ուզածդ կետը կարող ես առանց վիզա թռնել, դա ևս քո արժանիքներով չի պայմանավորված։
Այն, որ դու 4,2 միլիոն դրամ աշխատավարձ ես ստանում՝ ոչ նորմալ կրթություն, ոչ նորմալ փորձ ունենալով, ոչ էլ քո աշխատասիրության հաշվին, դա էլ ենք մենք՝ «պայթողներս» ապահովում։
Կարող է չհավատաս, բայց մեր երկրում քո տարիքի, կրթության ու մակարդակի աղջիկները 200, մաքսիմում՝ 400 հազար դրամ են ստանում։ Ես շատ ուրախ եմ, որ քո փողերի մի մասը ապահովում է մասնավոր ընկերությունը, բայց ուզում եմ հստակ հասկանաս, որ հենց հայրդ իշխանություն կորցրեց, դու այդ աշխատանքը պահելու գեթ մեկ շանս չես ունենալու։ Նման գումարներ աշխատելու հնարավորությունն էլ հավասար է զրոյի։
Անգամ, եթե ընդունենք, որ հայրդ տաղանդավոր քաղաքական գործիչ է և ամեն ինչի հասել է իր աշխատանքով, դու այդ ձեռքբերումների հետ ոչ մի աղերս չունես։ Դա քեզ ժառանգաբար չի փոխանցվելու։ Իսկ ուրիշի վաստակի հաշվին հղփանալն ու հեգնելը սեփական գերծատուին շատ եղկելի վարքագիծ է։ Եթե չես հավատում՝ կարդա տարբեր կայքերում քո տեսանյութի մեկնաբանությունները։ Եթե հնարավոր չէ նման սկանդալների հերոս չդառնա, ես քո փոխարեն այնպես կապրեի, որ, երբ թիկնապահներ չլինեն՝ հետո ինձ փողոցում անգամ չճանաչեն, շառից ու փորձանքից հեռու։