Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ անցյալ ուրբաթ երեկոյան ուժի մեջ մտած լարվածության թուլացման միջոցառումները դրական ազդեցություն են ունեցել։ Նրա խոսքով՝ դրանք նպաստում են բանակցային գործընթացի և հնարավոր արդյունքի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը։

«Ուկրաինան պատրաստ է իրական քայլեր ձեռնարկել։ Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել արժանապատիվ և երկարատև խաղաղության», – նշել է նախագահը։