Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ կապված նոր զարգացումներ են գրանցվել։ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցվել է հանրային քրեական հետապնդում ևս չորս անձի նկատմամբ։
Մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, որը ներկայումս կատարում է քաղաքապետի պարտականությունները՝ Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, ինչպես նաև Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին։
Այս մեղադրանքով ներկայումս կալանավորված է Ղուկասյանի որդին և հորեղբոր թոռը։ Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին իրավապահ մարմինների կողմից Վարդան Ղուկասյանին ձերբակալելու փորձի ընթացքում նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի շենքի մոտ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ։ Դրանից հետո իրավապահների և հավաքվածների միջև բախում էր տեղի ունեցել։