Փետրվարի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Աբու Դաբի՝ մասնակցելու Շեյխ Զայեդ հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը։

Այս մասին հայտնի դարձավ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հաստատումից հետո։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվական կայքերում հրապարակվել էր տեղեկություն, թե ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, կմասնակցեն հիշյալ միջոցառմանը։