Իմ հարցազրուցումներում ես երբեք չեմ փորձում խոսել «հարմարավետ»։ Իմ խոսքը հաճախ դառն է, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ ուղիղ։ Ես չունեմ վախ, որ ինձ չեն հասկանա, կամ չեմ հասցնի։ Բայց նոր սերնդի մեջ զգում եմ այդ վախի առկայությունը։
Ժամանակին ինքն էլ ունեցել եմ ինքնախաբեություն։ Երկար ժամանակ հավատացել եմ, որ որոշ պաշտոններ կամ տիտղոսներ ինքնաբերաբար ենթադրում են մտավոր ու հոգևոր հասունություն։ Կարծում էի՝ եթե մարդը, օրինակ, դասավանդում է Թատերական ինստիտուտում, ուրեմն ունի բավարար խելք, կարդացածություն, արժեքային համակարգ։ Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց՝ այդ մարդը կարող է լինել բացարձակ բռնարար, հանդես գալ բռնության կոչերով, այն էլ՝ հոգևորականի նկատմամբ, այն էլ՝ հանրային եթերից։
Այս ամենից հետո առաջանում է ավելի խորքային հարց՝ ո՞վ է իրականում մեղավոր։ Այդ մարդը, որին ես ի սկզբանե, առանց քննության, ընդունել եմ՝ որպես խելքը գլխին, յուրահատուկ անձ, թե՞ ես եմ մեղավոր, որ ինձ խաբել եմ, չեմ կասկածել նրա ոչ խորագետ, ոչ խիղճ ունեցող լինելու վրա։ Որովհետև խելացի մարդը չի կարող բռնության կոչ անել։
Վերջին տարիներին ավելի ու ավելի եմ փորձում հասկանալ սեփական սխալները, գտնել իր պատասխանատվության չափը։ Սրանք երևույթներ են, որոնց մասին ես շատ եմ մտածում։
Այսօր, իմ համար մարդը բաժանվում է ուրիշ կատեգորիաների՝ խիղճ ունի՞, թե՞ ոչ։ Ինձ համար այլևս կարևոր չեն մասնագիտությունները, կրթական աստիճանները կամ դիրքերը։
Ես չեմ փորձում լինել ականջահաճո։ Ինչը մեկի համար հաճելի է, մյուսի համար կարող է դառը լինել։ Ես չեմ ասում բաներ, որ հաճելի հնչեն։
Այս իրականությունը, որը, իմ խոսքով, ցավոտ է, բայց՝ իրական, այն է, որ հանրային կերպով ինձ վիրավորում են, իսկ հետո անձնական նամակով ներողություն խնդրում։ Որտե՞ղ է այդտեղ հավասարությունը։
Իմ կյանքում միշտ կա տղամարդ։ Բայց ես սկզբունքորեն գտնում եմ, որ գռեհկություն է խոսել անձնականից։ Երեխա ունենալու հարցն առավել քան անձնական է և չի կարող քննարկվել հանրային կերպով որևէ մեկի կողմից։