Հայաստանում իշխանությունները, արգելափակելով Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների երկրից դուրս ելքը, փաստացիորեն ճանաչում են, որ երկիրը վերածվել է մեծ բանտի։ Այս կարծիքը հայտնում է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։

«Ցավոք, ասվածն ամենևին չափազանցություն չէ։ Հենց դա էր իշխանությունների այսօրվա որոշման գլխավոր ուղերձը, էությունը։ Մենք դեռ կարող ենք ձևացնել, թե ազատ երկրի ազատ քաղաքացիներ ենք։ Կարող ենք կարծել, թե շուտով տեղի կունենան աշխարհի ամենաժողովրդավար ընտրություններն ու բոլորի համար այդքան ատելի իշխանությունը կհեռացվի։ Այո, կարող ենք։ Երազելը դեռ արգելված չէ մեծ բանտում։ Դեռ…»,- գրել է նա։

Ըստ Հրանտ-Մելիք Շահնազարյանի՝ իշխանությունների գործողությունները ցույց են տալիս, որ որոշումներն այլևս կայացվում են ոչ թե քաղաքացիների շահերով, այլ իշխանական կամքի և վերահսկողության պահպանման նպատակով։