Այսօր, հունվարի 31-ին, ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը և տեր Մովսես քահանա Սահակյանը։

Ինչպես հայտնի դարձավ, փաստաբան Արմինե Ֆանյանը, որը ներկայացնում է հոգևորականներից մեկին, հաստատեց, որ նրանցից երկուսին՝ Հովնան և Մակար սրբազաններին, կանչել են մեղադրյալի կարգավիճակով։

Փաստաբանը նշեց, որ այս գործողությունները կապված են Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման (Գևորգ) Սարոյանի «գործով»։ Նրա խոսքով՝ այս քայլը կարող է ունենալ նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելը, քանի որ սրբազաններին ծանուցագրեր են հանձնվել մեղադրյալի դատավարական կարգավիճակով։

«Մենք կարծում ենք, որ նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև սրբազանները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Սա եզակի բան է։ Նշանակում է, որ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա»,– ասաց Ֆանյանը։

Նա նաև ենթադրեց, որ քննչական մարմինը կարող է կիրառել ազատ տեղաշարժի սահմանափակումներ, ինչպիսիք են տանը մնալը կամ շաբաթական հաշտարարական հանդիպումներին ներկայանալը։

Քննչական կոմիտեի շենք մուտք գործելուց առաջ Հովնան սրբազանը լրագրողներին հայտնեց, որ տեղի ունեցողը ապօրինություն է։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։