Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերությունը՝ Իդրամը, հայտարարում է WeChat Pay-ի հետ ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին։ Այս համագործակցությունը նպատակ ունի ընդլայնելու երկրի վճարահաշվարկային համակարգի միջազգային հնարավորությունները և ապահովելով ավելի հարմարավետ վճարային փորձ՝ հատկապես Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների համար։

Համաձայն պայմանավորվածության՝ WeChat Pay-ի օգտատերերը շուտով կկարողանան կատարել վճարումներ Հայաստանում՝ օգտագործելով իրենց սովորական WeChat հավելվածը։ Նրանք կկարողանան պարզապես սքանավորել Իդրամի QR կոդը ավելի քան 26.000 վաճառակետում՝ ապահովելով անհատական և անվտանգ վճարումներ։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը նշում է, որ այս գործընկերությունը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև կարևոր ներդրում Հայաստանի տնտեսական և թվային ապագայի մեջ։ «Այս քայլը նպաստում է Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի գլոբալ ինտեգրմանը և բացում է նոր հնարավորություններ ինչպես բիզնեսների, այնպես էլ զբոսաշրջիկների համար»,- ասում է նա։

Արսեն Քդենյանը նաև հավելում է, որ համագործակցության հաջորդ փուլում Իդրամի օգտատերերը կկարողանան վճարել Չինաստանում՝ օգտագործելով WeChat QR կոդը՝ իրենց Idram&IDBank հավելվածի միջոցով։

WeChat Pay-ի Մերձավոր Արևելքի գործընկերությունների և բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգը նշում է, որ այս գործընկերությունը նրանց առաջին առանցքային համագործակցությունն է Կովկասյան տարածաշրջանում։ «Մենք ուրախ ենք, որ մեր լայն օգտատերերի բազան կարող է օգտվել նույնքան հարթ և հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում»,- ասում է Ալեքս Դենգը՝ հավելելով, որ այս համագործակցությունը նպաստելու է Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերի խորացմանը։