Արարատի մարզում գործող «ՋԹԲ-ՍԹԻԼ» մետաղաձուլական գործարանի աշխատակիցների բացառիկ զգուշությունն ու պատասխանատվությունը վերջին ամիսներին կայուն կերպով ապահովում են գործարանի անվտանգությունը։
Գործարանի ղեկավարության կողմից սահմանված պարտադիր կանոնի շնորհիվ, որը պահանջում է բոլոր բեռնատարների և դրանցով տեղափոխվող երկաթե ջարդոնների մանրակրկիտ զննում, վերջին շաբաթներին հնարավոր եղավ կանխել ողբերգական դեպք։
Գործարանի աշխատակիցները բեռնատարի մեջ հայտնաբերել են հարյուրավոր կասկածելի պայթուցիկներ, նռնակներ և հակատանկային արկեր։ Թեև մասնագետների կարծիքով այս զինատեսակները առանձին-առանձին վտանգավոր չեն, եթե դրանք անտեսանելի լինեին և տեղադրվեին հատուկ ձուլարանի կրակի մեջ, ապա պայթյունը կլիներ անխուսափելի։ Այդ պայթյունի հետևանքները կզգան ոչ միայն գործարանը, այլև հարակից բնակավայրերը՝ Արարատ քաղաքի Զոդ, Սուրենավան և Երասխ գյուղերը։
Հայտնաբերված զինատեսակների մասին տեղեկությունը անհապաղ փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին և ՀՀ Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատ։ Դեպքի վայր ժամանել են նաև ՀՀ Պաշտպանության նախարարության սակրավորները։
ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Ոստիկանությունը աշխատում է մի քանի վարկածի ուղղությամբ, որոնցից մեկը նաև գործարանը պայթեցնելու կամ նախազգուշացում ուղարկելու փորձի մասին է։
Գործարանի ղեկավարությունը հայտնում է, որ գործարան մտնող բոլոր բեռնատարների շարժը տեսանկարահանվում է՝ որպես լրացուցիչ անվտանգության միջոց։