Այսօր՝ հինգշաբթի, 29 հունվարի, 2026 թ., ես ստիպված եմ արձագանքել Ձեր զեկույցի այն հատվածին, որը վերաբերում է լիարժեք մոնիթորինգի ընթացակարգի ներքո գտնվող երկրներին, այդ թվում՝ մեր Հայաստանին։
Մասնավորապես, ցանկանում եմ անդրադառնալ այն ձևակերպմանը, որտեղ դուք «խորապես մտահոգված եք … իշխանությունը զավթելու վերաբերյալ մի քանի հոգևորականների կողմից կազմակերպված դավադրությունների մասին հաղորդումներով»։
Այս պնդումը, ցավոք, ցույց է տալիս Ձեր մոնիթորինգի անաչառության բացակայությունը։ Ոչ ես, ո՛չ էլ այն հոգևորականները, որոնց անարդարորեն մեղադրում եք, չեն ստացել Ձեր կողմից կապի որևէ փորձ։ Սա ոչ միայն վիրավորանք է, այլև վկայություն է Ձեր կողմից կատարված աշխատանքի խեղաթյուրման մասին։
Ձեր գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Դուք պարզապես երկերեսանիք եք։ Ձեր արյունոտ, կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ և ինքնանպատակ ժողովրդավարության դրոշի ներքո։ Ձեր խոսքերը հիշեցնում են Սուրբ Գրքի խոսքը՝ «Դուք փտած գերեզմաններ եք»։
Սակայն ես, որպես Հայաստանի հոգևոր առաջնորդ, վստահեցնում եմ, որ իմ Հարություն առած Տիրոջ օգնությամբ մեր երկիրը կազատագրվի։ Ճշմարտությունը և արդարությունը կհաղթանակեն։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
29.01.2026 թ.