Հունվարի 29-ին Արաբական միացյալ էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մոհամեդ բին Զայիդ ալ-Նահաինը ժամանել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բանակցությունների օրակարգում նախատեսված է քննարկել Մոսկվա-Աբու-Դաբի հարաբերությունները, Մերձավոր Արևելքի իրավիճակը և միջազգային այլ հարցեր։

Այս այցի քաղաքական բնույթը սկզբունքորեն փոխվում է այն պահից, երբ հայտնի դարձավ, որ Պուտին-ալ-Նահաիան բանակցություններին կներկա գտնվի Աբու-Դաբիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպմանը ռուսաստանյան պատվիրակության ղեկավար ծովակալ Իգոր Կոստյուկովի հետ։

Անցյալ շաբաթ ԱՄԷ նախագահն ընդունել էր Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներին՝ Աբու-Դաբիում սկսելու համար ռուս-ուկրաինական քննարկումների երկրորդ փուլը։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն հայտնել էր, որ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը չի մասնակցի այդ հանդիպմանը։

Այս ամենի ֆոնին ԱՄԷ նախագահի Մոսկվա այցը կարելի է տեսնել որպես նախապատրաստական քայլ՝ ուկրաինական կարգավորման հեռանկարը և հնարավոր միջնորդության դերը քննարկելու համար։ Ուկրաինական հարցում ԱՄԷ-ի հնարավոր դերակատարությունը նախկինում ձգտում էր ապահովել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Այսպիսով, ԱՄԷ նախագահը, եթե դա անգամ խորհրդանշական է, ստանձնել է ուկրաինական կարգավորման միջնորդի բարդ առաքելություն՝ հանդիպմանը ներգրավելով ռուսաստանյան պատվիրակության ղեկավարին։