Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։
Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են նաև համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։
Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ հարուցված քրեական վարույթը գտնվում է ավարտական փուլում։ Չի բացառվում, որ առաջիկայում նախաքննական մարմինը հայտարարի քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին և գործը ուղարկի դատարան։