ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հոդվածների հատկանիշներով։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 17 անձ։ Նրանք ձերբակալվել են Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ։