Քաղաքական կուսակցությունում ընթանում են ակտիվ աշխատանքներ, որոնք ուղղված են նախընտրական քարոզչական արշավի համար կարևոր տարրերի ընտրությանը։ Այս գործընթացը զուգահեռ ընթանում է նաեւ նախընտրական ցուցակի ձեւավորման հետ։

Վահագն Ալեքսանյանի գլխավորությամբ աշխատող խումբը զբաղվում է նախընտրական կարգախոս, երգ եւ սիմվոլիկաներ ընտրելու հարցերով։

Ըստ տեղեկությունների՝ վերջնական որոշում է կայացվել, որ նախընտրական երգը կլինի Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իրական Հայաստան» բանաստեղծության հիման վրա գրված երգը։ Այս երգը, որը հայտնի է որպես «Վարչաբենդ», կդառնա նաեւ նախընտրական քարոզչական արշավի հիմնական երաժշտական ուղեկցողը։

Նախընտրական քարոզչական սիմվոլիկան կլինի Նիկոլ Փաշինյանի՝ մատներով սրտիկը։

Կարգախոսի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացվել, սակայն այն կառուցվածքային կլինի խաղաղության թեմայի շուրջ՝ «խաղաղություն» բառի կիրառմամբ։