Հրապարակում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «Վարչաբենդի» առաջին համերգին մասնակցած մի քանի քաղաքացիներ, որոնք իրենց աչքի էին ընկած վառ հագուստով և անսովոր հայտարարություններով, պնդում էին, որ իրենց ծագումը Երևանն է։ Նրանցից մեկը հայտարարել էր, որ դասախոսում է աշխարհում, մյուսն էլ՝ ուրախությունից լաց է եղել, երբ հնարավորություն է ստացել մասնակցելու համերգին։ Նրանցից երկուսը լրագրողներին նաև իրենց ինքնությունը ցույց տվեցին։

Սակայն, ինչպես հաղորդվում է, այս անձանց ծագումը ոչ թե Երևանն է, այլ Փաշինյանի ծննդավայր Իջևան քաղաքը։ Ըստ տեղեկությունների՝ նրանք Իջևանից Երևան են բերվել Փաշինյանի քավոր պատգամավոր Վահե Ղալումյանի կողմից՝ ապահովելու իշխանության ներկայացուցիչների և «հյուրերի» համար համերգի գլխաքանակը։