Այսօր Նիկոլ Փաշինյանը իր շրջիկ «հավատացյալների» խմբակով այցելել է Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցի՝ հերթական «պատարագին» մասնակցելու համար։ Այս այցի նախապատրաստումները սկսվել են արդեն նախորդ գիշեր, երբ Չարենցավանի կոմունալ բաժինը ողջ գիշեր ճանապարհները մաքրել է, իսկ իրավապահները վաղ առավոտից շրջափակել և ներսից ու դրսից «սանրել են» եկեղեցին՝ հետևելով, թե ո՞վ է հրահանգվածներից եկել։
Փաշինյանի շրջիկ խմբակին այս անգամ միացել են Հրազդան համայնքի ղեկավարի տեղակալ Վարուժան Սաֆարյանը, Չարենցավանի քաղաքապետը, ՔՊ-ական պատգամավորներից մարզի հետ կապ ունեցող Լիլիթ Ստեփանյանը, Ծաղկաձորում մեծ բնակելի համալիր կառուցող Վաղարշակ Հակոբյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ՀԾԿ անկախ համարվող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ինչպես նաև Սոլակի, Բջնիի և այլ մոտակա համայնքների մի խումբ բնակիչ։ Չարենցավանի բնակիչների ներկայությունը սահմանափակ էր մատների վրա հաշվվող մի քանի մարդով, որոնցից մի մասն էլ եկել էր ակցիայի մասնակցելու։
Նախօրեին մի խումբ չարենցավանցիներ բողոքի ակցիա էին ծրագրել, սակայն իրենց կազմակերպիչներին՝ Ջիվան Ղալեչյանին, Գագիկ Գաբրիելյանին, Գևորգ Հակոբյանին, Ռուբեն Մամուլյանին և Համլետ Սիմոնյանին, վաղ առավոտյան բռնի ուժով բերման են ենթարկել և տարել բաժին՝ ակցիան կանխելու նպատակով։
Փաշինյանի այցի օրը իրականացվող «պատարագի» սցենարը սովորական էր. հավաքվել, սպասել եկեղեցու բակում, Փաշինյանի մուտքի ժամանակ ծափահարել և վանկարկել, մնալ բակում, ծխել, սադրել և վիրավորել լրագրողներին մինչ պատարագի ավարտը, երբ Փաշինյանը դուրս գա եկեղեցուց, միջանցք կազմել, որ նա անցնի, և կրկին ծափահարել։
Այս ամենի ֆոնին ակտիվիստների կողմից ծրագրված բողոքի ակցիան ավելի է ընդգծում իրադարձության քաղաքական բնույթը։ Փաշինյանի այցից օրեր առաջ ակտիվիստներն իրենց հայտարարությամբ հստակ հայտնել էին, որ չեն ցանկանում վարչապետի այցը։ Նրանք նախապատրաստվել էին Չարենցավանում դիմավորել Փաշինյանին թռուցիկներով, որոնց վրա գրված էր՝ «Մի՛ քանդիր եկեղեցին, Վերադարձրեք անձնագրայինը, Արցախը Հայաստան է»։
Սակայն նախորդ օրը ակտիվիստներին բռնի ուժով բերման են ենթարկել։ Գևորգ Հակոբյանի խոսքով՝ իրենց 5 հոգուց բաղկացած խմբին առավոտյան տանից գալուց միանգամից 4 մեքենա է մոտեցել։ «Բա քեզ ձերբակալում ենք, զենք-զինամթերք, այլ բան անելու համար»,- ասել են նրանց։ Ոստիկաններն իրենց գետնին են ծածկել և տեղափոխել բաժին։ Քրեական բաժնում խուզարկել են նրանց գրպանները, բայց չեն նկատել Գագիկ Գաբրիելյանի գրպանում գտնվող բուկլետները։ Ըստ Գևորգ Հակոբյանի՝ բոլոր այդ գործողությունները կատարվել են մինչև «կեղծ պատարագը» ավարտվեց, և նրանց միայն 7 ժամ հետո են բաց թողել։
Բացի ակտիվիստներից, կագնեցրել են նաև մեկ այլ քաղաքացու՝ Համլետ Սիմոնյանին, որի ավտոմեքենան էլ տարել են բաժին։ Նրա խոսքով՝ ճանապարհը փակել են 3 ջիպով, իսկ մեքենան հետախուզման մեջ է գտնվում և ունի չվճարված տուգանք։ Այս իրադարձությունները հստակ ցույց են տալիս, թե ինչպես է իշխանությունը փորձում կանխել ցանկացած հակազդեցություն՝ նույնիսկ ակցիաներին մասնակցելու նպատակով ճանապարհորդելու ցանկություն ունեցող քաղաքացիներին բռնի կերպով մեկուսացնելով։