Իմ վերլուծությամբ՝ Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ պայմանավորված է «լիդերի ստվեր» տեսության շրջանակով։ Այս տեսության համաձայն՝ իշխանությունը ձգտում է դեմոնտաժի ենթարկել և իր ազդեցության տակ առնել ցանկացած այն ինստիտուտը, որն ունի ընդդիմադիր հայացքների կոնսոլիդացիայի պոտենցիալ։

Այս համատեքստում, իշխանությունների մոտեցումը եկեղեցու նկատմամբ ավելի ու ավելի է խստանում։ Փորձվում է ստեղծել այնպիսի կառույց, որը կդառնա իշխանության անբաժանելի մասը, այսինքն՝ «փաշինյանական եկեղեցի»։

Այս գործընթացը դիտարկվում է նաև Ազգային ժողովի նիստերում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդես գալու ոճի միջոցով։ Նրա խոսքերը, ըստ իմ դիտարկումների, ուղղված չեն պետական շահերի պաշտպանությանը, այլ՝ իշխանության կողմից ձևակերպված նարատիվը պաշտպանելուն և տարածելուն։

Այսպիսով, հասարակությունը դառնում է անտարբեր և անհաղորդ, ինչի արդյունքում ինֆորմացիոն դաշտը լցվում է իշխանության կողմից ստեղծված խոսույթներով։ Այս գործընթացի հաջող իրականացումը կարող է իշխանությանը թույլ տալ իր ցանկությունները կյանքի կոչել։

Վերլուծելով «հիբրիդային պատերազմի» մասին իշխանությունների հայտարարությունները՝ պետք է նշել, որ այս տերմինը պետք է կապել ոչ թե Ռուսաստանի հետ, այլ՝ Հայաստանի անմիջական հարևան Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը փորձում է ապամոնտաժել հայկական պետականությունը՝ իր ուժային ներկայացումը տարածաշրջանում մեծացնելով և դառնալով ավելի բարձր քաշային կատեգորիայի խաղացող։

Եթե Ռուսաստանը ցանկություն ունենա ազդել Հայաստանի վրա, ապա ունի բազմաթիվ լծակներ, որոնք դժվար է վերացնել։ Հետևաբար, «հիբրիդային պատերազմի» մասին խոսելիս պետք է կենտրոնանալ Ադրբեջանի վրա, որը փորձում է ապամոնտաժել հայկական պետականությունը։