Ապրիլի 25-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ, որի հիմնական հյուրերից մեկը «Վարչաբենդ» երաժշտական խումբն է։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգի ժամանակ։
Համերգի ընթացքում հաղորդավարը, տեղեկանալով վարչապետի ապրիլի 19-ի Գյումրիի այցի մասին, հրավիրել է նրան միանալ «Խաղաղության ձայն» փառատոնին և «Վարչաբենդ» խմբի հետ համատեղ ելույթ ունենալ։
«Մենք Ձեզ ևս մեկ խնդրանք ունենք։ Դուք կհամաձայնե՞ք միանալ մեզ ապրիլի 25-ին, Երևանում՝ Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին»,- հարցրել է հաղորդավարը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշել է․ «Մեծ հաճույքով, դա մեծ պատիվ կլինի մեզ համար։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար և բոլորիդ կսպասենք»։
Համերգը, որի մուտքն ազատ է, կմեկնարկի ժամը 20։00-ին և բացի «Վարչաբենդ» խմբից, կներառի նաև Իվետա Մուկուչյանի, Outlandish-ի, In-Grid-ի, Ուիլլի Ուիլյամի և Իմանին (Նադիա Մլաջաո) հայտնի կատարողների ելույթները։