Այսօր, դատական նիստի ընթացքում, դատարանը որոշեց երկարաձգել Նարեկ Օհանյանի և Գևորգ Հարությունյանի կալանքի ժամկետները ևս երեք ամսով։
Հիշեցնենք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվեցին 2025 թվականի սեպտեմբերի 23-ին։ Դեպքի հետ կապված քրեական գործը, որի հիմնական նախաքննությունը ավարտվել է, ներկայումս գտնվում է դատական գործընթացի փուլում։
Ներկայումս մեղադրյալի աթոռին են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։ Գործի հիմնական հարցը մնում է մեկը՝ ո՞վ է եղել սպանության պատվիրատուն։