Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնությունից ժամանած քաղաքացիների մասին հայտնի են նոր մանրամասներ։
Նոյեմբերյան համայնքում ՌԴ-ից ժամանած առնվազն երեք անձի հետ կատարված զրույցներից պարզ դարձավ, որ նրանք Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրներ էին։ Նրանցից մեկը Ոսկեպար գյուղից էր, նախկին զինվորական բարձր պաշտոնյա։ Մյուսը՝ Բերդ քաղաքից, երրորդը՝ Բերդ համայնքի Մովսես գյուղից։ Նրանք հատուկ Ռուսաստանից ժամանել էին Հայաստան եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկելու համար։
Այս հայտարարությունն արել է ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ նախկինում հրապարակվել էր ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալման մասին լուրը։