Վերջին օրերին Հայաստանում տեղացած առատ ձյան հետևանքով առաջացած մերկասառույց ճանապարհների պատճառով վթարների մեջ են հայտնվել նաև պետական գերատեսչութունների, օրենսդիր և գործադիր մարմինների ծառայողների, ինչպես նաև ուժային կառույցների ներկայացուցիչների ավտոմեքենաները։

Այսպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել Երևանում՝ Ծառավ Աղբյուրի փողոցում։ Տեսանյութի համաձայն՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի պարեկը ձևակերպում է ավտովթար, երբ «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան, անցնելով մերկասառույց ճանապարհի հատված, վարորդի կողմից արգելակելու անհնարինության պատճառով բախվում է պարեկի ծառայողական ավտոմեքենային։

Դեպքի վայր ժամանած մեկ այլ պարեկներ ձևակերպում են վթարը, կազմում են անհրաժեշտ փաստաթղթերը և ստուգում են երկու ավտոմեքենաների անվադողերը, որոնք ձմեռային էին։ Վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել, որի արդյունքում պարզվել է, որ նա սթափ է։

Բարեբախտաբար, վթարի հետևանքով տուժածներ չկան։