Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի հետ Դավոսում կայացած հանդիպման ընթացքում համաձայնության է հասել Կիևին նոր հրթիռներ մատակարարելու վերաբերյալ։

«Մենք երեկ խոսեցինք նախագահ Թրամփի հետ… Ես մեկ ժամ անցկացրի նախագահ Թրամփի հետ։ Եվ ես ստացա, չեմ ասի, թե քանի PAC-3 հրթիռ Patriot-ի համար», – ասաց նախագահը։

Այս հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Զելենսկին բազմիցս բարձրացրել էր ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների պակասի խնդիրը։