Երեկվա իրադարձությունների ընթացքում, երբ Հայ առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վարչապետի կեցավայրում ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի կողմից մշակված «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է ՀԱԵ-ի ոչնչացումը, իմ ուշադրությունը գրավեց նրա ձեռքին կրած խոշոր և բավականին թանկարժեք մատանին։

Ինչպես պարզվեց, այդ մատանին Դավիթ Համբարձումյանն է նվիրել Գևորգ Սարոյանին։

Այս փաստի ծագման պատմությունը հետաքրքրական է։ Մասյացոտնի թեմի տարածքում գտնվող Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը տարիներ շարունակ անբաժան աջակցություն և հովանավորություն է ցուցաբերել թեմի առաջնորդին։ Սակայն, երբ Համբարձումյանը բանտից իմանալով՝ թեմի առաջնորդը դավաճանել է իր հոգևոր առաջնորդին և կանգնել քաղաքական հալածանքներ իրականացնող իշխանությունների կողքին, նա անմիջապես գրեց նամակ, որում հայտարարեց, թե Գևորգ եպիսկոպոսը ջնջված է իր կյանքից, և նման մարդու հետ նա այլևս չի կարող ունենալ ոչինչ ընդհանուր։