ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության կառուցվածքում կատարվել են մի շարք նշանակումներ։
Արմեն Հարությունյանը ազատվել է Դավիթաշենի բաժնի պետի պաշտոնից և նույն հրամանագրով նշանակվել է Էրեբունու բաժնի պետ։
Զորիկ Ավդիշոևը նշանակվել է Դավիթաշենի բաժնի պետ։
Ասքանազ Դավթյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության գլխավոր վարչության Արթիկի բաժնի պետ։
Սիրակեն Զատիկյանը նշանակվել է Աշոցքի բաժնի պետ։
Արթուր Բդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի տեղակալ։
Ըստ առկա տեղեկությունների՝ ներկայումս թափուր են մնացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայության գլխավոր վարչության Սպիտակի և Մասիսի բաժինների պետերի պաշտոնները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի, Տավուշի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի պաշտոնները։