Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (կառավարությունը) որոշել է սառեցնել Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա հետ կապված անձանց կողմից երկրում պահվող բոլոր ակտիվները։ Այս մասին հայտարարվել է կառավարական գործակալության կայքում՝ երկուշաբթի, հունվարի 5-ին։
Որոշումը, որը համարվում է «խափանման միջոց», ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից և կգործի «մինչև հետագա ծանուցում» չորս տարի ժամկետով։ Կառավարության հայտարարության համաձայն՝ այս քայլի նպատակն է ապահովել, որ «անօրինական կերպով ձեռք բերված ակտիվները չկարողանան դուրս բերել երկրից»։
Շվեյցարիայի կառավարությունը նաև նշել է, որ եթե ապագա դատական վարույթներում պարզվի, որ միջոցները ունեն անօրինական ծագում, երկիրը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ դրանք օգուտ բերելու համար Վենեսուելայի ժողովրդին։
Այս որոշումը լրացում է Շվեյցարիայի կողմից Վենեսուելայի դեմ 2018 թվականի մարտից կիրառվող պատժամիջոցներին։ 2018 թվականից սառեցվել են արդեն իսկ 7 նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվները, նրանց արգելվել է մուտք գործել երկիր։ Նոր միջոցառումները կիրառվում են նրանց նկատմամբ, ովքեր նախկինում չեն ենթարկվել Շվեյցարիայի պատժամիջոցներին։