Իմ տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգեւոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը։

Այս որոշումը կայացվել է այն պայմաններում, երբ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» մասին հայտարարությանը։

Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգեւոր թեմը տեւական ժամանակ է՝ զրկված է առաջնորդից։ Թեմը ղեկավարում էր տեղապահը՝ Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը, որը ցանկություն ուներ դառնալ թեմի առաջնորդ։ Նա անգամ սակարկել է Վեհափառի հետ՝ սպառնալով, որ եթե իրեն չնշանակի, ապա կմիանա Նիկոլ Փաշինյանին։ Սակայն Վեհափառը չի ընկրկել Ալճանյանի սակարկման առաջարկը։ Նա նաեւ փորձել է սակարկել այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն այդ փորձերը եւս անհաջող են եղել։