Իմ վերլուծության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականությունը ունեցել է բացասական ազդեցություն հասարակության վրա, հատկապես թոշակառուների կենսապահովման վրա։
Փաշինյանի կառավարման ընթացքում գնաճը կազմել է 30%, ինչը դրսևորվել է մոտավորապես 450 անվանում ապրանքի գնի բարձրացմամբ։ Ամենօրյա սպառման ենթակա ապրանքների, ինչպիսիք են բրինձը, հնդկաձավարը, մակարոնեղենը և ձեթը, գները բարձրացել են 50-70% կամ ավելի, որոշ դեպքերում՝ կրկնակի։
Սա հստակ դրսևորվում է թոշակառուի կենսապահովման հարցում։ Պայմանական օրինակով՝ եթե թոշակառուն ստանում է 40.000 դրամ, ապա Փաշինյանի կառավարության գնաճի հետևանքով նա ամսվա սկզբին 200 դրամանոց մակարոնը ստիպված է գնել 250 դրամով։
Պետական վիճակագրական կոմիտեն հայտարարում է միջին գնաճի մասին, սակայն իրական իրավիճակը շատ ավելի ծանր է։ 40% գնաճի պայմաններում 40.000 դրամի գնողունակությունը կրճատվում է մինչև 24.000 դրամ։
Թոշակառուի կենսապահովման համար գումարը պետք է ավելանար մինչև 56.000 դրամ, որպեսզի գնաճի ազդեցությունը չզգացվեր։ Սակայն, կառավարության կողմից կատարված ինդեքսավորումը թոշակը բարձրացրել է ընդամենը 42.000 դրամի, ինչը նշանակում է, որ թոշակառուի գնողունակությունը նվազել է 14.000 դրամով։
Այսպիսով, իշխանության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը, փաստացի, ոչ թե թոշակառուին է օգնել, այլ նրա կենսապահովման գնողունակությունը զգալիորեն նվազեցրել է։