ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գործող օրենսգրքի 461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գործող օրենսգրքի 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են Նարեկ Կարենի Կարապետյանին։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում վարույթի ընթացքում պարզվել է, որ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Նարեկ Կարապետյանը ճանաչվել է ոչ պիտանի խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, սակայն պիտանի է համարվել զինվորական ծառայության համար սահմանափակումներով՝ պատերազմական ժամանակ։ Այս հիմքով նա հաշվառվել է պահեստազորում։
Նարեկ Կարապետյանի առողջական վիճակի հետ կապված հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Վերջինս ներկայացվել է փորձագետներին, սակայն նա հրաժարվել է անցնել այնպիսի հետազոտություններ, որոնք պահանջվում էին նախկինում պատճառ դարձած առողջական խնդրի կապակցությամբ։
Ներկայում քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։