Հայաստանը և Մեծ Բրիտանիան շարունակում են խորացնել իրենց համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը։ Այս զորավարժությունը, որը միավորում է ավելի քան 2500 մասնակից 29 երկրներից, նպատակ ունի զարգացնելու մասնակից երկրների կիբերպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և Մեծ Բրիտանիայի Պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժության վայր՝ հետևելու դրա ընթացքին և հանդիպելու Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցների հետ։ Զորավարժության ընթացքում հայկական և բրիտանական մասնակիցները համատեղ աշխատում են՝ կիբերդիմակայունության կարևորությունը քննարկելով ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։

Հայկական կողմից զորավարժությանը մասնակցում են Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

«Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը»,- նշել է Մեծ Բրիտանիայի դեսպանատանը։ Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը։