Հունվարը խառը չէր։ Սա այն պահն է, երբ պետք է ընդունենք, որ մենք ենք թույլ տվել, որ մեզ խառնեն։
Տպավորություն է, որ մեր իմացած թիվ 1 բալեքը մտել է «գոնկայի» մեջ, ով ինչքան կարա «բլթցնի»։ Մեկը խոսում է ամեն ինչից՝ բացի կարևորից։ Մյուսը քննարկում է «կայֆերից», բայց բողոքելով։
Մենք հիմա հայրենիք ունե՞նք, թե պարզապես բառ ենք կրկնում, երբ պետք է լուրջ երևանք։ Մեկը «անբավարարված» կանանց թեմայով է զբաղված, մյուսը խմում է, որ հետո փիլիսոփայի ասի՝ «խմողը խմող ա ման գալիս»։ Բայց նույն այդ էրեխեքը չեն տեսնում, որ ազգովի «ընգած» երկիրն ենք ման գալիս։ Ու չենք գտնում։
Խոսում ենք շատ։ Լսում՝ քիչ։ Մտածում՝ գրեթե երբեք։ Եվ ամենացավոտը՝ մենք այլևս չենք էլ նկատում, թե երբ ենք փոխել արժեքը՝ հարմարավետության, խորությունը՝ աղմուկի, հայրենիքը՝ թեմայի։
Շնորհավոր փետրվարի 1։