Այսօր Միացյալ Նահանգների պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի՝ նվիրված Իրանում ընթացող իրավիճակին։

Նիստի օրակարգում ընդգրկված է Իրանի կառավարության դեմ ընթացող բողոքային ցույցերի և դրանց հետևանքով առաջացած լարվածության հարցը։

Հիշեցնենք, որ Իրանն ավելի վաղ կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգները։ Թրամփը իր X սոցիալական ցանցի էջում հրապարակել էր հրահանգ, որում կոչ էր անում «իրանցի հայրենասերներին» շարունակել բողոքի ակցիաները և գրավել կառավարական շենքերը։ Նա նաև սպառնալիք էր հնչեցրել երկրի դեմ ուժ կիրառելու վերաբերյալ՝ պահանջելով «մեծ գին վճարել» ցուցարարների «անիմաստ սպանությունների» համար։

Իրանի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում այդ հրահանգը դիտարկել էր որպես միջազգային իրավունքի և Իրանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ագրեսիվ գործողություն։