Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին, ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում, կանխատեսվում է մառախուղի դեսուբլիմացիա։ Այս երևույթը նշանակում է, որ մառախուղի ջրային գոլորշին անմիջապես կանցնի պինդ վիճակի՝ ձևավորելով մանր սառցաբյուրեղներ։
Այս պրոցեսի հետևանքով ճանապարհների մակերևույթին կձևավորվի մերկասառույց։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը վարորդներին խստորեն հորդորում է լինել հատկապես ուշադիր։
Պահանջվում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել սովորականից ավելի մեծ անվտանգության տարածություն մյուս տրանսպորտային միջոցներից։