Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին, ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում, կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա։ Սա նշանակում է, որ ջրային գոլորշին անմիջապես կանցնի գազային վիճակից պինդի՝ սառույցի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ։ Այս երևույթի հետևանքով ճանապարհներին ձևավորվելու է մերկասառույց։
Հարգելի՛ վարորդներ, խստորեն հորդորում ենք լինել բացառապես ուշադիր և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարտադիր է պահպանել սովորականից ավելի մեծ անվտանգության տարածություն մյուս տրանսպորտային միջոցներից և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։