Արփի Դավոյանի դստեր ծնունդը նշելու համար նախկին Քաղաքացիական Պայմանագության (ՔՊ) կողմնակիցների կողմից կազմակերպված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը հայտնվել է իր հետ սեփական մատուցողին ու բաժակն է բերել։ Այս մասին տեղեկացնում են հավաքույթին մասնակցած անձինք։

Անցած շաբաթ Հատիսի «Սարին» ռեստորանում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին մոտ 60 մարդ։ Փաշինյանը ժամանել է մենակ՝ առանց իր կնոջ։ Նրա գալուց հետո ներկաների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ նա իր հետ բերել էր 18-20 տարեկան մի պատանի մատուցողի։ Փաշինյանը պահանջել է, որ մատուցողը սպասարկի միայն իրեն։

Նստելուց հետո Փաշինյանը հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները եւ իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել։ Ներկաները նշում են, որ վարչապետը բավականին անտրամադիր է եղել, հրաժարվել է նվագելուց եւ պարելուց, եւ առաջինն է հեռացել խնջույքից։

Հավաքույթին ներկա չէր եղել նաեւ Արփի Դավոյանի երեխայի հայրը։ Ըստ լավատեղյակ անձի, նա հավանաբար կասկածում է, որ իրեն ուզում են թունավորել։ Նա նշում է, որ հայտնի «Նովիչոկ» նյութը հաճախ հրամցնում են մարդուն բաժակի միջոցով, եւ քանի որ բոլորն են օգտվել նույն բաժակներից, նա չի կասկածել ուտելիքին կամ խմիչքին։