Քաղաքական դաշտը տոներից հետո վերադառնալիս՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է հանրությանը ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։

Շարժումը շուտով կհրապարակի այնպիսի քայլերի փաթեթ, որի իրականացումը Հայաստանում կարող է բերել իրական և որակական փոփոխություններ։

Ամիսներ շարունակ Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումն աշխատել է՝ փոփոխությունների սպասող հանրությանը ներկայացնելու այնպիսի առաջարկներ, որոնք կարող են բարելավել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը։ Այս ամիսների ընթացքում անազատության մեջ գտնվող Սամվել Կարապետյանն անձամբ է աշխատել և մշակել բարեփոխումների փաթեթի հիմնական ուղղությունները։