Փետրվարի 4-ին Աբու Դաբիում կկայանա «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությունը, որին կմասնակցի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս մասին ինձ հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը արժանացել է «Զայեդ» մրցանակին։ Այս մրցանակը շնորհվում է աշխարհի տարբեր երկրների առաջատար մարդկանց՝ մարդկային արժեքների, խաղաղության և համագործակցության խթանման գործում ունեցած ներդրումների համար։
«Զայեդ» մրցանակը շնորհվում է Շեյխ Զայեդի հիմնադրամի կողմից՝ հարգանքի տուրք մատուցելով Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադրի՝ խաղաղության և մարդկային միջուկային եղբայրության գաղափարներին։