ՀՀ Պաշտպանության Նախարարի հրամանով լուծարվել է 20 և ավելի տարի բանակում իր հոգևոր ծառայությունը կատարող ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը։ Այս մասին հայտնում է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը՝ նշելով, որ հոգևորականներն այլևս չեն կրում իրենց պարտականությունները։
Այս որոշումը, որը փաստացի փորձ է բանակի գնդերեցներին դուրս բերել Մայր աթոռի վերահսկողությունից և ենթարկելու Պաշտպանության Նախարարության պաշտոնյաներին, հրահանգում է, որ բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին, ունենան զինվորական կոչում և այլն։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պահին, երբ հասարակության շրջանում տևական ժամանակ է շրջանառվում տեղեկություն, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ ճնշումներ են գործադրում գնդերեցների հանդեպ՝ Հայ եկեղեցու բարենորոգման խորհրդին միանալու համար։
Գեղամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում այս իրադարձությունները բնութագրել է որպես «Սուրեն Պապիկյանի ամբողջությամբ լծվելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պայքար»։ Նա նաև հրապարակել է տեսանյութ՝ «Ուրացման խայտառակ որոշման մասին»։
Այս փոփոխությունները հարուցել են լայն հասարակական արձագանք, քանի որ դրանք փոխում են բանակի հոգևորականների կարգավիճակը և հարաբերությունները Հայ Առաքելական Եկեղեցու հետ։