Հունվարի 29-ին Բրյուսելում ես հանդիպում եմ ունեցել Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք նախորդ տարվա դեկտեմբերին հաստատված Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Մենք անդրադարձեցինք մայիսին Երևանում նախատեսվող Հայաստան-ԵՄ գագաթաժողովի կազմակերպմանը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերին։ Կողմերը ընդգծեցին երկուստեք առկա պատրաստակամությունը՝ նոր, շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման համար։

Մենք նաև քննարկեցինք «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ նշեցին նույն օրը ԵՄ խորհրդի կողմից կայացած որոշումը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին երկրորդ փուլով տրամադրելու մասին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ավելի ուշ մենք քննարկեցինք տարածաշրջանային խաղաղության պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված այլ քայլերին։