Հունվարի 26-28-ի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին։
Այցի ընթացքում նախարար Միրզոյանը հունվարի 28-ին ելույթով կհանդես գա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին։ Այս ելույթը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ։
Այցի օրակարգում նաև նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։