Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ցերեկը, ինչպես նաև հունվարի 26-ին, Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է մառախուղ։
Հունվարի 26-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, ինչպես նաև հունվարի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։