Հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն լուծել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագիրը։ Այս որոշման հետևանքով թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը դադարեցվել է։
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ հանրային մուլտիպլեքսում 2-րդ համարի ներքո այսուհետ կհեռարձակվի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը։
«Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի մասն է, կլուծարվի։ Այս որոշումը կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում ընդունվել է։
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայտնել է, որ պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»։ Այս մասին հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։