Վերջին շաբաթներին հայկական հասարակության ուշադրությունը կենտրոնացել է Հայաստանի եկեղեցու և պետության միջև ծավալվող իրադարձությունների շուրջ։ Սկզբում որպես բարոյականության հարց սկսված հակասությունները շատ արագ վերածվեցին բացահայտ հարձակման՝ ուղղված հայոց եկեղեցուն՝ որպես կառույցի։

Այս իրավիճակը, թերևս, անսպասելի չէր նրանց համար, ովքեր հետևում էին 2021 թվականի իրադարձություններին։ Երբեմնի «դուխով» վարչապետ Փաշինյանը, 2021 թվականի սեպտեմբերի 19-ի աղետալի պարտությունից հետո, իրեն հավատացրեց, թե նորից նույն «դուխով» է, որը նրան աջակցում է։ Նա ստացավ խայտառակ պարտությունից շոկային վիճակի մեջ ընկած բնակչության կողմից քվեաճում, որը նրան թույլ տվեց իրեն հավատացնել, թե նա կրկին ունի ժողովրդի անկեղծ աջակցությունը։

Այսօրվա իրադարձությունները պետք է դիտարկել որպես այդ նույն մարդու կողմից իրականացվող մեկ այլ քայլ՝ ուղղված հայոց եկեղեցուն։ Նա փորձում է մինչև ԱԺ ընտրությունները պարտության մատնել եկեղեցին՝ հույս ունենալով, որ այդ հաղթանակը կապահովի նրա կառավարման կայունությունը։

Սակայն այս հարցում պետք է հստակ լինել։ Հարց լուծողը ոչ թե անձամբ Փաշինյանն է, այլ այն աթոռը, որի վրա նա նստել է։ ՀՀ երրորդ նախագահի կողմից սահմանադրական լիազորություններով օժտված այդ աթոռը ցանկացած անձի վրա դրված լինելով վերածում է «մեծարգոյի»։

Այս պայքարում պետք է հասկանալ մի կարևոր տարբերություն։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, օգտվելով իր երկրի աշխարհաքաղաքական դիրքից՝ Ռումինիայի և Ուկրաինայի աջակցությունից, հաջողվեց պարտության մատնել իր երկրի ռուսախոս ընդդիմությանը։ Հայաստանում նման առավելություն «մեծարգոն» չունի։ Նա իրեն կռիվ է տալիս ոչ թե ռուսախոս ընդդիմության, այլ ազգաբնակչության մեծամասնության աջակցությունը վայելող կառույցի դեմ։ Նրա միակ գործիքը իրավապահ համակարգն է, որի միջոցով նա փորձում է ճնշումներով խեղճացնել այն կառույցը, որի անդամները, ինչպես պատմության ընթացքում ցույց է տվել, պատրաստ են տառապանքներ կրելու։

Այս ամենի արդյունքում պետք է հստակ հասկանալ, որ եկեղեցու դեմ պատերազմում հաղթանակելու հնարավորություն չկա։ Քրիստոնեական եկեղեցին ձևավորվել է նկուղներում, թաքստոցներում, և նրա առաջին հետևորդները կամավոր գնացել են մահվանն ընդառաջ՝ իրենց հավատքը պաշտպանելու համար։ Ինչպես ասում է Քրիստոսը. «Երանելի են արդարության համար հալածվողները, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5։10)։

Այսօրվա ճակատագրական պահին հայոց եկեղեցին, որպես ամբողջություն, դրսևորում է նույն անկոտրում կամքը, որն առկա էր 2000 տարի առաջ։ Այնպես որ, եթե այսօր հանցագործ են դիտարկվում Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները և Վեհափառը, ապա վաղն այդ ճակատագիրն է սպասվում նրանց, ովքեր այս հարձակումը են սկսել։