Հայաստանի գեղասահքի սպորտային զույգը՝ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին, հաջողությամբ ավարտել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։
Արցախի կոմպոզիտոր Արա Գեւորգյանի ստեղծագործության ներքո կատարված ելույթի արդյունքում զույգը կարճ ծրագրում 66.27 միավոր է վաստակել։ Այս արդյունքը թույլ է տվել նրանց ապահովել ազատ ծրագրի փուլին մասնակցելու իրավունքը՝ զբաղեցնելով առնվազն 16-րդ տեղը։
Ազատ ծրագրի ելույթը նախատեսված է փետրվարի 16-ին։